Թբիլիսիում խորհրդարանի մոտ վերսկսվել Է ընդդիմության բողոքի ակցիան
Advertisement 1000 x 90

Թբիլիսիում խորհրդարանի մոտ վերսկսվել Է ընդդիմության բողոքի ակցիան

Թբիլիսիում նոյեմբերի 29-ի առավոտյան խորհրդարանի մոտ վերսկսվել Է ընդդիմության բողոքի ակցիան համամասնական համակարգով արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու պահանջով: Հանրահավաքից ուղիղ եթերում կադրեր Է ցուցադրում «Ռուսթավի 2» վրացական հեռուստաընկերությունը:

«Մենք կտեղավորվենք շենքի մոտ, ոպեսզի պատգամավորներին հասցնենք բողոքի մեր հզոր ձայնը: Հուսով եմ, որ այսօր ոստիկանությունն այլեւս ջրանետներ չի օգտագործի եւ դուրս չի բերի ռոբոկոպերի (հատուկ նշանակության ուժեր)»,- ասել Է «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության անդամ Զաալ Ուդումաշվիլին «Ռուսթավի 2»-ին տված հարցազրույցում:

Ակցիային մասնակցում են ինչպես «Ազգային շարժման» անդամները, այնպես Էլ ընդդիմադիր քաղաքական գործիչներ «Եվրոպական Վրաստան- շարժում հանուն ազատության» կուսակցությունից, ինչպես նաեւ քաղաքացիական շարժումների ակտիվիստներ:

Ի տարբերություն նախորդ օրվա, ոստիկանությունը չի սկսել հատուկ բարձր մետաղե արգելափակոցներ տեղադրել խորհրդարանի մերձակայքում: Պատգամավորները վաղ առավոտից սկսել են հավաքվել հանրապետության օրենսդիր մարմնում, որտեղ ուրբաթ օրը նշանակված են կոմիտիների լսումներ, բյուրոյի նիստ եւ լիագումար նստաշրջան: Խորհրդարանի բոլոր մուտքերը վերահսկում են ոստիկանության ուժեղացված կարգախմբերը: