Որդեգրության մասին հրապարակումներ մեր էջերին շատ ենք ներկայացրել: Այս անգամ ներկայացնում ենք Ամերիկյան FOX31 հեռուստաալիքի ռեպորտաժի մասին, որտեղ նկարագրվում է, թե ինչպես Կոլորադոյում բնակվող ամուսնական զույգը Հայաստանից տղա երեխա է որդեգրել:
Բրենթը և Քելսի Հարիսը տղային տեսնելուց հետո ԱՄՆ-ում հավաքել են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը և եկել են Հայաստան: Զույգին տեսնելով, փոքրիկը շատ է ուրախացել: ինչպես հաղորդվում է, զույգը մոտ 1 000 ժամ է ծախսել թղթի վրա՝ Քալվինին որդեգրելու համար:
Եվ այսպես, Բրենթ և Քելսի Հարիսները Դավիթ անունով փոքրիկին առաջին անգամ տեսել են Հայաստանի մանկատներից մեկում: Տղային որդեգրելու համար ամուսինները հավաքել են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, և Հայաստանում սպասել են դատարանի վերջնական որոշմանը: «Հիշում եմ, թե նա ինչպես առաջին անգամ ինձ մայր անվանեց, և դա իսկապես յուրահատուկ էր ինձ համար»,-ասել է Քելսին, որը երկար տարիներ ցանկացել է մայր դառնալ:
Ռեպորտաժում նշվում է, որ Հարիս ընտանիքի բոլոր անդամները գաճաճներ են: Նոր ընտանիքում փոքրիկին Քելվին են անվանում՝ Քելվին Հարիս:
Հարիսների ընտանիքը GoFundMe կայքում ստեղծել է Positive Impact Fund ծրագիրը, որի նպատակն է բարելավել Հայաստանի մանկատների պայմաններն ու օգնել գաճաճ երեխաներին ընտանիք գտնել:
Աղբյուրը՝ kdvr.com