Քարդաշյան-Ուեսթ կլանի ուժը. Քանյե Ուեսթը նոր, «ընտանեկան» տեսահոլովակ ունի
Advertisement 1000 x 90

Քարդաշյան-Ուեսթ կլանի ուժը. Քանյե Ուեսթը նոր, «ընտանեկան» տեսահոլովակ ունի

Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը համացանցում հրապարակել է «Closed on Sunday» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը։ Երգը ներառված է վերջին՝ «Jesus Is King» ալբոմում։

Հիփ-հոփ կատարողը որոշել է նոր տեսահոլովակը թողարկել Երախտագիտության օրը, որը ԱՄՆ-ում նշվել է երեկ՝ նոյեմբերի 28-ին։ Խորհրդանշական է, որ այս տեսահոլովակում նկարահանվել են հայտնի ընտանիքի աստղային ներկայացուցիչները՝ Քիմ Քարդաշյանը երեխաների հետ, Քրիս Ջենները, Քորթնին եւ նրա քորոջ երեխաները։

Տեահոլովակը նկարահանվել է Վայոմինգում՝ Ուեսթի ռանչոյից ոչ հեռու։ Ուեսթը  կնոջ՝ Քիմ Քարդաշյանի ու երեխաների հետ շրջում է Վայոմինգի ժայռերում եւ դաշտավայրերում։ Ապա ընտանիքն զրահապատ մեքենաներով մի ամբողջ շքերթ է մոտենում, մարդիկ դուրս են գալիս մեքենաներից, եւ երգչախումբ է ձեւավորվում։

«Սելֆի մի արեք, թողեք Instagram-ը։ Հավաքվեք ամբողջ ընտանիքով, ձեռք ձեռքի տվեք ու աղոթեք։ Երբ աղջիկներ ունենաք, պաշտպանեք նրանց։ Զգուշացեք չար լեզուներից, թույլ մի տվեք նեղացնել ձեզ»,- կոչ է անում նա։

Ընտանիքի, հայտնի կլանի ուժը՝ նոր աշխատանքում։

style.news.am