
«Կոնվենցիայի ամենակարևոր խնդիրը ենթատեքստերը, թակարդներն են: Այլասերությունը քարոզելու լավագույն ձևը քողարկված ներկայացնելն է: Սա ոչ միայն եկեղեցու, այլ հասարակության լայն շերտերում տարակուսանքի առիթ է տալիս: Ազատությունը հանուն ազատության չի լինում, ինչ ցանկանում եմ անելը ազատություն չէ: Քրիստոնեության տեսանկյունից սա գերություն է, ստրկություն է: Սա ուղղված է մեր ազգային արժեքները ոչնչացնելուն: Մեր ազգային կարևոր հիմնասյուներից են լեզուն, մշակույթը, կրոնը, փորձ է արվում այս ավանդույթները ներկայացնել հետամնացություն»,- «Ազգային օրակարգ» կուսակցության Խորհրդի կազմակերպած Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման թեմայով կլոր սեղան – քննարկմանն ասաց Արարատյան Հայրապետական թեմի Ս. Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տեր Եսայի քահանա Արթենյանը: