
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը անդրադարձել է irates.am-ի հրապարակմանը, գրելով. «Աղոթեք, զորի բալայաններ, աղոթեք, բայց ձեր մեղքերի ու ձեր հոգու փրկության համար: Մեր ազգը Ալեքսանդր Մակեդոնացի է տեսել, Չինգիզ Խան է տեսել ու լիքը բաներ, ձեր նման մանր-մունր բաներն ինչ է, որ չտեսնի ու չդիմանա: Ռոբերտ Քոչարյանի օրոք սրա նմանին գրականության պետական մրցանակ տրվեց ու նա էր, որ Հրանտ Մաթևոսյանի նման մեծությանը գյուղագիր էր անվանում: Ավելին չասեմ իր կերպարի մասով…»: