ՀՀ վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Diplomatic World ամսագրին տված հարցազրույցին, որը հայերենով ներկայացրել է annahakobyan.am կայքը, հարցազրույցից իր էջում ներկայացնելով հետևյալ հատվածը.
Լրագրողի հարցին, թե ո՞րն է ոգեշնչման աղբյուրը, Աննա Հակոբյանը շեշտել է, որ ոգեշնչվում է ամուսնու գործունեությունից և իր առաքելությունը չի տարրանջատում ամուսնու գործունեությունից:
«Մենք այդ ճանապարհը միասին ենք գնացել՝ ձեռք ձեռքի տված, և ես իմ առաքելությունը տեսնում եմ առաջին հերթին աջակցելով նրան: Որովհետև այս ամբողջ ժամանակահատվածում մենք բազմաթիվ դժվար ժամանակներ ենք միասին անցել՝ հետապնդումներ, բանտ, ընդհատակյա գործունեություն: Եվ ես վստահ էի, որ ամուսնուս ձերբակալության շրջանում իմ առաքելությունը կայանում էր նրան, որ հոգ տանեմ մեր երեխաների, մեր ընտանիքի, մեր թերթի, նրա ծնողների մասին, որպեսզի ոչ ոք չզգա նրա բացակայությունը: Ես միշտ փորձել եմ ուժեղ լինել, որպեսզի մարդիկ էլ ինձ տեսնելով իրենց հույսը չկորցնեին ու չվհատվեին»,- ասել է Աննա Հակոբյանը: