Սպորտով զբաղվելը կարող է վտանգավոր լինել ծխողների համար
Advertisement 1000 x 90

Սպորտով զբաղվելը կարող է վտանգավոր լինել ծխողների համար

Սպորտով զբաղվելը կարող է վտանգավոր լինել ծխողների համար, քանի որ այն մեծացնում է ծանրաբեռնվածությունը շնչառական օրգանների և սրտի վրա։ Այսպիսի կարծիք է հայտնել հոգեթերապևտ, ՄԳՀԿ ծխախոտային և ոչ քիմիական կախվածության պրոֆիլակտիկայի ու բուժման կենտրոնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Վալերի Լիկովը։

«Մոսկվա» գործակալությանը տված հարցազրույցում նա նշել է, որ որոշ մարդկանց կարող է թվալ, թե սպորտով զբաղվելը կօգնի չեզոքացնել ծխախոտի օգտագործումից առաջացած նիկոտինի վնասակար ազդեցությունը։ Իրականում դա վտանգավոր մոլորություն է։

Մասնագետի խոսքերով, ծխողների արյունատար անոթները նեղացած են, որի պատճառով սպորտային վարժություններ կատարելիս սրտի վրա ծանրաբեռնվածությունը մեծանում է։

«Այսպիսով, սրտանոթային հիվանդություններ ստանալու շանսերը միայն աճում են»,- նշել է Լիկովը։

Նա նաև ընդգծել է, որ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը  իրականում չի կարող չեզոքացնել նիկոտինային կախվածության բոլոր վնասակար հետևանքները և որ այդ հետևանքների չեզոքացման համար անհրաժեշտ է դադարել ծխել։

«Ծխելուց հրաժարվելուց մի քանի ամիս անց օրգանիզմի շնչառական գործառույթները կարող են վերականգնվել 10 տոկոսով, իսկ 5 տարի անց կհաջողվի նվազեցնել ինֆարկտի վտանգը»,- ասել է մասնագետը։

med.news.am