Շիրակի մարզի Ազատան գյուղում այսօր բացվեց 1-ին «Խելացի ֆերմա»-ն: Թեթև կոնստրուկցիաներով կառուցված անասնաֆերմայի փորձնական ծրագրի ներդրումների 60 տոկոսը գործարարի ներդրումն է, 40 տոկոսն էլ կառավարության միջամտությամբ Ավստրիայի զարգացման գործակալության և ՄԱԿ-ի սննդի և պարենի կազմակերպության ֆինանսավորումը:
Ազան գյուղի նորաստեղծ «Խելացի ֆերմայի» կովերն են իրենց եվրոպացի են զգում, տարածքն ազատ է ու լուսավոր, խելացի ֆերմայում շղթայով չեն կապվում, կարող են ցնցուղ ընդունել, կթվելու համար մեկուսացված սենյակ ունեն, պառկել հանգստանալու համար էլ՝ ներքնակներ:
«Հիմնականում ազատ պահվածք է մեր մոտ, եվրոպական բոլոր չափանիշներին համապատասխան, կենդանին և կարող է ազատ տեղաշարժվել, և ազատ ջուր խմել ցանկացած պահի, և հատկացված տեղում կարող է նստել, որտեղ ռեզինից մատրասներ են, հանգստանալու համար շատ հարմարավետ է, և դուրս են գալիս գնան կթի սրահ, որպեսզի ստանանք մարքուր, բարձր որակի կաթ»,– ասաց անասնապահ Վարդան Պապոյանը։
Մեր զրուցակիցը Ազատան գյուղի 30 տարվա անասնաբույժն է, կովերի լեզուն լավ է հասկանում։ Ասում է, որ արհեստական սերմնավորման միջոցով կովերի մսատու և կաթնատու տեսակներ են ստացել, խելացի անասնագոմի շնորհիվ էլ կաթն ավելի առատ կլինի:

«Խելացի ֆերմա» ստեղծելու համար ֆինանասավորման 60 տոկոսն անասնապահի ներդրումն է, 40 տոկոսն էլ կառավարության միջնորդությամբ գործընկեր կազմակերպություններինը:
Տիգրան Գաբրիելյանն ասում է ծրագրի մեկնարկին 350 տնտեսվարող, 100-ն անցել են ուսումնական գործընթաց ու ստացել վկայագրեր, 18վ տնտեսվարողի հետ ստորագրվել են պայմանագրեր, մյուս տնտեսվարողներն էլ սպասում են արդեն գործի անցածների հաջողված փորձը տեսնեն, իրենք էլ ձեռնարկեն:
Ամբողջությամբ՝ armradio.am