10 փաստ Գորիսի մասին… vnews.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

10 փաստ Գորիսի մասին… vnews.am

Գորիս՝ հիասքանչ քաղաք Հայաստանի հարավում, որն աչքի է ընկնում իր քարայրներով, առանձնատներով ու պարշգամբներով, կարմիր տանիքներով և հյուրընկալ տեղացիներով:

Հետաքրքիր փաստեր Գորիսի մասին, որ արժե իմանալ

1. Չնայած Գորիս քաղաքի կառուցապատումը սկսվել է 19 դարի 30 ականներից, համարվում է, որ այն հիմնադրվել է 1870 թվին՝ որպես Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուր գավառի կենտրոն:

 

Լեոն 1888թ.-ին՝ այցելելով Գորիս, քաղաքի մասին գրում է, այդ տարիներին այնտեղ ընդամենը մի քանի տասնյակ տներ էին, այդ իսկ պատճառով նա չէր ցանկանում Գորիսը քաղաք անվանել: Լեոն պատմում է նաև Գորիսի փողոցների դասավորության մասին, ինչը նրան շատ էր գերել:

 

Փանոս Թերլեմեզյան, Հին Գորիս, 1917թ.

Առաքելյան Սեդրակ , Հին Գորիս

2.Տարբեր ժամանակներում քաղաքն ունեցել է տարբեր անվանումներ՝ Գերյուսի, Գորես, Հին Կյորես, Կյուրիս, Ձագեձոր, Զանկյազուր: Ընդունված է համարել, որ տեղանվան համար հիմք է հանդիսացել «գուոր» (ժայռ) և «էս» (լինել) բառերը: Դեռևս մ. թ. ա. 8-րդ դարում Ռուսա Ա-ն հիշատակել է Գուրիայա երկրի մասին, որը ենթադրվում է՝ ներկայիս Գորիսն է, իսկ այսօրվա տեղանվամբ առաջին հիշատակությանը հանդիպում ենք 1624թ.-ի Բարսեղ Երեցի ձեռագրերից մեկում:

Ամբողջությամբ՝ vnews.am



Նման նյութեր