Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմի ստեղծման վրա աշխատում է պրոֆեսիոնալ թիմ։ Ֆիլմի ռեժիսոր օսկարակիր Թերի Ջորջը ընտրել է տաղանդավոր և իրենց գործում հմուտ դերասանների՝ Քրիստիան Բեյլ, Օսկար Այզեկ, Շառլոտա Լե Բոն, Անժելա Սարաֆյան, Ջեյմս Քրոմվել և ուրիշներ։
Իսկ ճիշտ, ստացված ու ազդեցիկ սաունդթրեքի համար դիմել է աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանին։
«Ուրախ եմ, որ ավարտեցի այն գեղեցիկ երգը, որը գրել եմ «Խոստում» ֆիլմի համար։ Ֆիլմը սիրո պատմություն է Ցեղասպանության վերջին օրերին»,- սոցցանցերում գրել է Թանկյանը։