Կարեն Կարապետյանը շարունակում է ՏՀՏ ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկումները
Advertisement 1000 x 90

Կարեն Կարապետյանը շարունակում է ՏՀՏ ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկումները

ՀՀ Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում նոյեմբերի 24-ին տեղի է ունեցել տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի զարգացման վերաբերյալ հերթական քննարկումը: Այս մասին տեղեկացնում ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Կառավարության ղեկավարին ներկայացվել են, մասնավորապես, մասնագիտական կրթական համակարգի բարեփոխումներին և ՏՀՏ ոլորտի աշխատուժի զարգացմանը վերաբերող նախագծեր: Այս համատեքստում քննարկվել են նպաստավոր միջավայրի ձևավորմանը, տեխնոլոգիական համալսարանի և կրթական ինկուբատորների ստեղծմանը, ընթացիկ ու հեռանկարային ինժեներական կրթական ծրագրերին վերաբերող և այլ հարցեր:

Վարչապետը հանձնարարել է պատասխանատու նախարարներին՝ ՏՀՏ բնագավառի ներկայացուցիչների հետ համատեղ աշխատել և ներկայացնել կիրառական արդյունքներով ծրագրերի առաջարկներ:



Նման նյութեր