
Մելբուրնի համալսարանի ավստրալացի գիտնականները պարզել են, թե ինչպիսի կանայք են նախընտրում սեքսուալ հանդերձներ, և ովքեր են ընտրում պահպանողական կերպարներ: Պարզվել է, որ բաց հագուստի ընտրությունը բնորոշ է տնտեսապես անհավասար համայնքների կանանց, գրում է Naked Science-ը:
Հենց եկամտի անհավասարությունը և անհանգստությունը սոցիալ-տնտեսական կարգավիճակի վերաբերյալ դրդում է կանանց էրոտիկացնել իրենց կերպարը: Այս կերպ նրանք փորձում են հասնել իրենց նպատակներին:
Հետազոտությանը մասնակցել են 300 մարդ՝ 38 երկրից:
Պատրաստեց Անի Գաբուզյանը