
Բժիշկները կարծում են, որ օրական կարելի է չորս մանդարին ուտել՝ առանց առողջությանը վնաս պատճառելու:
Ըստ բժիշկների՝ ամանորյա տոներին մանդարին ուտելու ավանդույթը լավ է, քանի որ այն ամրապնդում է իմունիտետը և հեռացնում է տոքսինները մարմնից:
«Մանդարին կարելի է ամեն օր ուտել՝ առանց քանակի չարաշահման»,- նշում են սննդաբանները:
Ձմռանն օրգանիզմին պակասում են վիտամիններ, որոնք կարելի է ստանալ վիտամին C-ով հարուստ մրգերից:
Սննդաբանները խորհուրդ են տալիս մանդարին ուտել առավոտյան և կեսօրից մինչև երեկոյան 5-ը: Խորհուրդ չի տրվում ուտել մանդարին դատարկ ստամոքսին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը