Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Շնորհավորում եմ մեզ բոլորիս, որ հասանք 90-ականներ, բակում կանգնած մեքենաների անիվները մեկ գիշերվա մեջ գողացել են, իմ մեքենային «լավ աչքով» են նայել, մենակ կողային հայելիներն են տարել: Կոնկրետ մեր բակում արդեն 1 տարի է նման գողությունները:
Ոստիկանության նման անգործությունը դրդելու է նրան, որ բնակիչները սկսելու են անձամբ գտնել գողերին ու հաշվեհարդար տեսնել ու դա կարա շատ վտանգավոր դառնալ:
Մարդիկ դեռ հույս ունեն, որ ոստիկանները կգտնեն գողերին ու դեռ դիմում են նրանց, բայց դեռ սկի մեր անցած տարվա գողությունները չեն բացահայտվել»:
https://www.facebook.com/ashot.asatryan.7549/posts/2509440249104696