Արտագաղթ–ներգաղթ․ թվեր, փաստեր, իրականություն. fip.am
Advertisement 1000 x 90

Արտագաղթ–ներգաղթ․ թվեր, փաստեր, իրականություն. fip.am

Բնակչության տեղաշարժերի վերաբերյալ իշխանության վերջին հրապարակումները մի շարք մեղադրանքների և տարակարծությունների տեղիք տվեցին: Եղան պնդումներ առ այն, որ իշխանությունները փորձում են մանիպուլացնել թվերը՝ օգտագործելով Հնդկաստանի շուրջ 37,000 բնակիչների առկայությունը Հայաստանում:

Հաջորդիվ մենք կփորձենք ներկայացնել և մեկնաբանել մեզ բոլորիս շատ հետաքրքրող թեմաներից մեկը՝ արտագաղթի-ներգաղթի իրական պատկերն ըստ Ազգային վիճակագրական կոմիտեի ներկայացված տվյալների՝ վերջին երեք տարիների կտրվածքով։ Անդրադարձ կլինի նաև այս տարվա փաստացի իրավիճակին՝ իննամսյա տվյալներից ելնելով:

Քանի որ որոշ մեկնաբանությունների դեպքում հանրությանն ընդամենը պատկերի հետ միաժամանակ չի ներկայացվում նաև միայն ՀՀ փաստաթղթերով մեկնածների և եկածների հաշվեկշիռը, մենք կլրացնենք այդ բացը՝ օգտվելով նույն ԱՎԿ-ի հրապարակած տվյալներից:

Եվ այսպես, 2016 թվականին ՀՀ սահմանային անցակետերով Հայաստան է մուտք գործել 2,867,008 անձ, որից 1,665,350-ը՝ ՀՀ քաղաքացիներ։

Երկիրը լքածների թիվը 2,915,178 է, որից 1,719,381-ն են համարվել ՀՀ քաղաքացիներ։

Այսինքն՝ 2016 թվականին Հայաստանի բնակչության թվաքանակը նվազել է 48,170-ով, իսկ ՀՀ քաղաքացիներինը՝ 54,031-ով։

Հաջորդ տարի՝ 2017-ին, Հայաստան են մուտք գործել 3,398,143 անձ, որից ՀՀ քաղաքացիների թիվը 1,927,178 է։

Նույն տարում երկրի սահմաններից դուրս են եկել 3,425,040 անձ, որոնցից 1,963,469-ը՝ ՀՀ քաղաքացիներ։

Այսինքն՝ 2017 թվականին երկրի բնակչությունը նվազել է 26,897-ով, իսկ ՀՀ քաղաքացիներինը՝ 36,191-ով։

2018-ին ՀՀ սահմանային անցակետերով երկիր է մուտք գործել 3,757,168 անձ, որոնցից 2,146,725-ն են եղել ՀՀ փաստաթղթերով։

Նախորդ տարի երկիրը լքածների թիվը 3,741,855 է, որոնցից 2,151,313-ն են համարվել ՀՀ քաղաքացիներ։

Սա նշանակում է, որ մուտքերի ու ելքերի սալտոն եղել է դրական և երկրի բնակչությունն ավելացել է 15,313-ով։ Սակայն ՀՀ քաղաքացիների թիվը շարունակել  է նվազել։ Նախորդ տարի երկիրը լքել է 4588 ՀՀ քաղաքացի։

Ամբողջությամբ՝ fip.am



Նման նյութեր