Կառավարությունը մասամբ համաձայն չէ ՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի նամակում նշված` ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակի լուծման առաջարկությունների հետ:
Դեկտեմբերի 2-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
Լրագրողի հարցին` այն, որ ինքը չի կիսել ՍԴ անդամ Վահե Գրիգորյանի՝ դատավոր-անդամ քննարկումներում նրա տեսակետները, անձամբ ի՞ր, թե՞ կառավարության դիրքորոշումն է, Բադասյանը պատասխանեց.
«Եթե կառավարությունն ունենար նույն դիրքորոշումը, ինչ Վահե Գրիգորյանը, նամակում առաջարկվող քայլերի հաջորդականություն կսկսվեր, որովհետև կառավարությունը այդ դեպքում պետք է առաջադրեր Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու։ Ո՛չ նախկինում, ո՛չ այժմ որևէ նման կամք կառավարությունը չի արտահայտել, ինչից էլ բխում է, որ, այո, բնականաբար, այդ մասով համաձայն չենք»:
Հստակեցնող հարցին՝ հիմա Սահմանադրական դատարանում անդամնե՞ր, թե՞ դատավորներ են, նախարարը պատասխանեց.
«Եթե բերել եմ նախագիծ, որով ասում եմ, որ Սահմանադրական դատարանի դատավորները կարող են դիմել վաղ կենսաթոշակի, ինչի՞ մասին է խոսքը»: