
Հայաստանի սամբոյի հավաքականի անդամ Վահագն Չալյանը դարձել է աշխարհի գավաթի խաղարկության մրցանակակիր:
Ղազախական Նուր-Սուլթան քաղաքում անցկացնող աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլում 82 կգ քաշային կարգում Վահագն Չալյանը եզրափակիչում պարտվելուց հետո դարձել է արծաթե մեդալակիր:
Գավաթի խաղարկության ոսկե մեդալակիր է դարձել Դմիտրո Ստեցենկոն՝ Ուկրաինայից: