
Քրաֆթային գարեջուրը կարող է օգտակար լինել առողջության համար. Նեբրասկայի համալսարանի (ԱՄՆ) անցկացրած հետազոտությունը ցույց է տվել, որ գարեջրի տեսակների մեջ, որոնցում խմորիչն ավելացվում է արդեն շշալցումից հետո, պարունակվում են 50 միլիոն պրոբիոտիկ մանրէներ, որոնք բարելավում են աղեհամակարգի աշխատանքը, ամրապնդում իմունային համակարգն ու նպաստում հանգիստ քնելուն։
Ինչպես տեղեկացնում է The Sun-ը, գարեջրի թողարկվող տարատեսակները չունեն այս առավելությունները, քանի որ ենթարկվում են պաստերացման եւ զտման։
«Ավելի թունդ գարեջուրը շատ օգտակար է առողջության համար»,- ասել է մանրէների գծով փորձագետ, պրոֆեսոր Էրիկ Կլաասենը Ամստերդամի ազատ համալսարանից։
Նրա խոսքով՝ թեեւ քրաֆթային գարեջուրը օգտակար է, խորհուրդ չի տրվում օրական մեկ շշից ավելի խմել։