
Իտալական «Միլանի» տեխնիկական հովանավոր Puma ընկերությունը ներկայացրել է ակումբի նոր համազգեստը՝ նվիրված «Միլանի» հիմնադրման 120-ամյակին:
Նոր համազգեստի վրա ակումբի և հովանավորների տարբերանշանները ոսկեգույն են, իսկ «Միլանի» տարբերանշանի ներքևի հատվածում գրված է 120՝ ի պատիվ ակումբի հիմնադրման տարեդարձի:
Նոր համազգեստով «Միլանի» ֆուտբոլիստները խաղադաշտ դուրս կգան Իտալիայի առաջնության 16-րդ տուրի՝ «Սասուոլոյի» հետ խաղում:
https://www.instagram.com/p/B5kAgB_q2qf/?utm_source=ig_embed