
Աբխազիայի ներքին գործերի նախարարությունը հանրապետության Պետական անվտանգության ծառայության հետ համատեղ ազատ է արձակել կիրակի՝ դեկտեմբերի 1-ին առևանգված Արմեն Գրիգորյանին, Sputnik-Աբխազիային ասել են Աբխազիայի ՆԳՆ մամուլի ծառայությունում։
Գերատեսչության հավաստիացմամբ, առևանգվածը հայտնաբերվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում, Գուդաուտայի շրջանի գյուղերից մեկում։ Առևանգման մեջ կասկածանքով կալանավորվել են մի քանի մարդիկ։