Ներկայացվել են Apple Music Awards նոր ամենամյա երաժշտական մրցանակի առաջին հաղթողները
Advertisement 1000 x 90

Ներկայացվել են Apple Music Awards նոր ամենամյա երաժշտական մրցանակի առաջին հաղթողները

Apple ընկերությունը ներկայացրել Է Apple Music Awards իր նոր ամենամյա մրցանակի առաջին հաղթողներին: Պարգևները հանձնում են հինգ առանձին անվանակարգերում՝ «Տարվա արտիստ», «Երգերի լավագույն հեղինակ», «Տարվա ճեղքում», «Տարվա ալբոմ» և «Տարվա երգ»:

Առաջին երեք անվանակարգերում հաղթողներին ընտրում Է Apple Music-ի խմբագիրների միջազգային թիմը: Տարվա ալբոմը և երգը որոշում են սթրիմինգի տվյալներով. այն, ինչ ծառայության բաժանորդներն ամենից հաճախ են լսել:

«Apple Music Awards մրցանակը հանձնվում Է աշխարհում առավել մեծ ժողովրդականություն վայելող արտիստներին կատարելության նրանց ձգտման, Էնտուզիազմի և ինքնատիպ ստեղծագործության համար,-հայտարարել Է Apple Music ստորաբաժանման և միջազգային կոնտենտի փոխնախագահ Օլիվեր Շուսերը:-Այս տարվա դափնեկիրներ են դարձել երաժշտական տարբեր ժանրերի ներկայացուցիչներ: Նրանք հասարակության ուշադրությունը հրավիրել են հրատապ խնդիրների վրա, ազդել մշակույթի զարգացման վրա և օրինակ դարձել ամբողջ աշխարհում մեր ունկնդիրների համար»:

«Տարվա արտիստ» անվանակարգում մրցանակն ստացել Է Բիլի Այլիշը, իսկ նրա «When We All Fall Asleep, Where Do We Go?» դեբյուտային սկավառակը դարձել Է լավագույն ալբոմը (ավելի քան մեկ միլիարդ լսում):

Նաև երգչուհին «Երգի լավագույն հեղինակ» պարգևը բաժանել Է եղբոր՝ Ֆինեաս Օ՛Քոննելի հետ, որը հայտնի Է որպես FINNEAS: Տարվա ճեղքում են ճանաչել սոուլ-կատարող Lizzo-ին, իսկ տարվա երգ՝ ռեփեր Lil Nas X-ի «Old Town Roa»-ն:

Պարգևների հանձնման արարողությունը կկայանա դեկտեմբերի 5-ին Steve Jobs Theater-ում: Բիլի Այլիշը հանդես կգա հատուկ համերգով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: