ՀՀ և Սերբիայի արտգործնախարարները քննարկել վիզային ռեժիմի ազատականացման հետ կապված հարցեր
Advertisement 1000 x 90

ՀՀ և Սերբիայի արտգործնախարարները քննարկել վիզային ռեժիմի ազատականացման հետ կապված հարցեր

Աշխատանքային այցով Անտանանարիվուում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 24-ին հանդիպեց Սերբիայի առաջին փոխվարչապետ, արտգործնախարար Իվիցա Դաչիչին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը:

Հանդիպմանը նախարարներն անդրադարձան երկու երկրներ ղեկավարների միջև հայ-սերբական հարաբերությունների զարգացման նպատակով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին։

Էդվարդ Նալբանդյանն ու Իվիցա Դաչիչը քննարկեցին իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, Հայաստանի և Սերբիայի միջև մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման հետ կապված հարցեր։

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին միջազգային կառույցների շրջանակներում փոխգործակցության շուրջ։