Հայտարարվել են տասնամյակի առավել մեծ ժողովրդականություն վայելող երաժիշտները
Advertisement 1000 x 90

Հայտարարվել են տասնամյակի առավել մեծ ժողովրդականություն վայելող երաժիշտները

Spotify երաժշտական սթրիմինգային ծառայությունն իր կայքում հրապարակել Է տասնամյակի առավել շատ լսվող արտիստների վիճակագրությունը:

Առաջին տեղում հայտնվել Է ամերիկացի ռեփեր Դրեյքը: Երկրորդ հորիզոնականում բրիտանացի երաժիշտ Էդ Շիրանն Է, իսկ երրորդում՝ հիփ-հոփ կատարող Post Malone-ն: Չորրորդ եւ հինգերորդ դիրքերում տեղավորվել են Արիանա Գրանդեն եւ Էմինեմը՝ համապատասխանաբար:

Առավել շատ լսվող կոմպոզիցիան վերջին տասը տարվա ընթացքում դարձել Է Էդ Շիրանի Shape of You-ն: Հնգյակում տեղ են գտել նաեւ Դրեյքի One Dance եւ Kyla, WizKid կատարողների թրեքները, Post Malone եւ 21 Savage ռեփերների Rockstar-ը, երգչուհի Halsey-ի եւ The Chainsmokers խմբի Closer-ը, ինչպես նաեւ Էդ Շիրանի եւս մեկ երգը՝ Thinking out Loud-ը:

Բացի այդ, ծառայությունը ներկայացրել Է 2019 թվականին առավել մեծ ժողովրդականություն վայելող երաժիշտների վիճակագրությունը: Ցուցակը գլխավորել Է Post Malone-ն: Առաջին հնգյակում են նաեւ Բիլի Այլիշը, Արիանա Գրանդեն, Էդ Շիրանը եւ պուերտոռիկացի ռեգետոն-կատարող Bad Bunny-ն: