Փարիզի դեմ ամերիկյան պատժամիջոցների դեպքում ԵՄ-ն պատրաստ Է «ուժեղ պատասխան» տալ
Advertisement 1000 x 90

Փարիզի դեմ ամերիկյան պատժամիջոցների դեպքում ԵՄ-ն պատրաստ Է «ուժեղ պատասխան» տալ

Փարիզի դեմ ամերիկյան պատժամիջոցների նախագիծն անթույլատրելի Է: Այդ մասին հայտարարել Է Ֆրանսիայի Էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարար Բրյունո լե Մերը Radio Classique ռադիոկայանի եթերում: Դրանց կիրառման դեպքում Եվրամիությունը պատրաստ Է «ուժեղ պատասխան» տալ, հավելել Է նա:

«Մենք կտեսնենք՝ ինչ վերջնական որոշումներ կլինեն: Բայց արդեն նախագիծն ինքը «…» դա այն գործելաոճը չԷ, որը մենք ԱՄՆ-ից սպասում ենք նրա գլխավոր դաշնակիցների՝ Ֆրանսիայի եւ ընդհանրապես Եվրոպայի նկատմամբ»,-ընդգծել Է նախարարը: Ինչպես ասված Է ԱՄՆ-ի առեւտրական ներկայացուցչի զեկույցում Ֆրանսիան խտրական քաղաքականություն Է վարում Միացյալ Նահանգների թվային ընկերությունների նկատմամբ, դրան ի պատասխան ԱՄՆ-ը կարող Է մինչեւ 100 տոկոս հարկադրույքով մինչեւ 2,4 միլիարդ դոլարի մաքսեր սահմանել ֆրանսիական ապրանքների վրա: Հուլիսի կեսերին Ֆրանսիայի խորհրդարանն ընդունել Է օրենք խոշորագույն թվային ընկերությունների ծառայությունների հարկի մասին, ինչպիսիք են Amazon-ը, Apple-ը, Facebook-ը եւ Google-ը: Այդ օրենքը խիստ քննադատություն Է առաջացրել ԱՄՆ-ի կողմից:

Միացյալ Նահանգների ղեկավար Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ որպես պատասխան միջոց կարող Է հարկ սահմանել ֆրանսիական գինու վրա: ԱՄՆ-ի առեւտրական ներկայացուցիչը հայտարարել Է, որ «ավարտել Է հետաքննության առաջին մասը» ֆրանսիական թվային հարկի վերաբերյալ, եւ հանգել եզրակացության, որ այն «խտրական Է ԱՄՆ-ի ընկերությունների նկատմամբ»: Մասնավորապես, խոսքը վերաբերում Է Google, Apple, Facebook եւ Amazon ընկերություններին: Որպես պատասխան միջոց ԱՄՆ-ը դիտարկում Է ապրանքների՝ մինչեւ 2,4 միլիարդ դոլար ընդհանուր արժողությամբ մաքսերի սահմանման հնարավորությունը: «Առեւտրական ներկայացուցչի որոշումն ուղարկում Է հստակ նախազգուշացում, որ ԱՄՆ-ը գործողություններ կձեռնարկի թվային հարկային ռեժիմների դեմ, որոնք խտրականության են ենթարկում ԱՄՆ-ի ընկերություններին»,- ասված Է հայտարարության մեջ: Համանման հետաքննություններ են սկսված Ավստրիայի, Իտալիայի եւ Թուրքիայի նկատմամբ, ճշտել են գերատեսչությունում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Նման նյութեր