«Կինս իմ թուլությունն է, գժվում եմ Լուսոյի համար». Արմուշ. tert.am
Advertisement 1000 x 90

«Կինս իմ թուլությունն է, գժվում եմ Լուսոյի համար». Արմուշ. tert.am

Tert.am Life-ն անկեղծ զրույց է ունեցել դերասանի հետ ԱՄՆ տեղափոխվելուց հետո փոխված կյանքի, հոր մահվան, 20 տարի անց վերամիավորված ընտանիքի մասին:

Արմուշի ընտանիքը 12 տարեկան է: Ասում է՝ իրենց ընտանիքի ամրության գաղտնիքն այն է, որ իրենք շատ են սիրում իրար: «Մեր ընտանիքի հենքն այն է, որ մենք իրար համար գժվում ենք անկախ ամեն ինչից: Ես իրոք շատ-շատ եմ սիրում իմ կնոջը, պաշտում եմ իրեն, բայց առաջ չէի արտահայտվում, բառեր չէի շռայլում: Հիմա սկսել եմ նաև խոսել այդ մասին, ինչից Լուսինեն ուրախանում է: Ասում է՝ 12 տարին զուր չէր: Ես մտածում էի, որ  իմ վարքով եմ ցույց տալիս, որ սիրում եմ իրեն, եթե այդ մասին ասեմ, արհեստական  կլինի, իսկ հիմա անկախ ինձնից շատ եմ ասում»,- ասաց դերասանն ու հիշեց, որ Լուսինեին սիրահարվել է առաջին հայացքից, երկրորդ՝ պատահական հանդիպմանն էլ նրան ամուսնության առաջարկություն է արել:

Մինչև Լուսինեին հանդիպելը Արմուշը 2 անգամ նշանված է եղել, ունեցել է քաղաքացիական ամուսնություն: «23 տարեկանում առաջին անգամ նշանվեցի, սակայն բաժանվեցինք, 25-ում հանդիպեցի այլ աղջկա, որի հետ 3 տարի ապրեցինք: Այդ  ժամանակ դեռ չէի ամուսնացել, ուղղակի ապրում էի իմ սիրած աղջկա հետ: Նրանից էլ բաժանվեցինք: 29 տարեկանում ևս մի անգամ նշանվեցի, Լուսինեն Իսպանիայում էր, սակայն նա վերադարձավ Իսպանիայից, ներողություն խնդրեցի այդ աղջկանից ու բաժանվեցի, որպեսզի Լուսինեի հետ լինեմ»,- ասաց դերասանը, ապա բացեց փակագծերը, թե այդ ընթացքում ինչպես էր ծանոթացել Լուսինեի հետ և ինչու էին որոշ ժամանակ իրարից հեռու:

Զույգի սիրո պատմությունը ուղեկցվում է տխուր իրադարձությամբ, քանի որ փոխկապակցված է Վարդուհի Վարդանյանի ու նրա մահվան հետ: «Լուսինեն Վարդուհու ամուսնու քույրն է: Թութուշն իմ քույրն էր, շատ մտերիմ էինք, մեծատառով  մարդ էր: 2003-ին ես ու Վարդուհին գնացինք Ռուբոշին մանկական սրճարան տանելու, այդ ժամանակ նա ինձ ծանոթացրեց Լուսինեի հետ: Ծանոթացանք ու ինչ-որ բան ծնգաց մեջս: 2 օր անց Օղակաձև այգու մոտով էի անցնում, տեսա Լուսինեն ընկերուհու հետ նստած է: Բարևեցի, մոտեցա ու միանգամից ասացի՝ Լուս, կամուսնանա՞ս ինձ հետ: Լուսինեն ասաց՝ հասկանում եմ ձեր «տժժալու» շրջանն է, «32 ատամ»-ը նոր եք սկսել, կերպարի մեջ ես: Ասացի՝ մամայիս արև եմ երդվում, ես սիրում եմ քեզ, կամուսնանա՞ս հետս,- ժպիտով հիշեց դերասանը, ով ավելի ուշ դիմել է Վարդուհու օգնությանը: -Դրանից հետո Թութուշին հանդիպեցի, ասացի, որ ուզում եմ ամուսնանալ Լուսինեի հետ: Ասաց՝ գժվե՞լ ես, ինքը շուտով մեկնելու է Իսպանիա: 20 օր էր մնացել իր մեկնելուն, Թութուշին խնդրեցի հանդիպում կազմակերպել: Սկսեցինք հանդիպել, բայց Լուսինեն վախենում էր տաքանալ, որովհետև տրամադրվել էր, որ մեկնելու է: Ասում էր՝ ոնց կարող ես էս կարճ ժամանակահատվածում նման անպատասխանատու հայտարարություն անել, ասում էի՝ անպատասխանատու չի, ես սիրում եմ քեզ: Որքան էլ ինքը դրանից վախենում էր, արդեն տաքացել էինք: Նա մեկնեց, համարը գտա, զանգեցի, ասացի՝ տունս ծախում եմ, գամ քեզ մոտ, ասաց՝ խնդրում եմ նման բան չանես, գուցե, մեզ մոտ ոչինչ չստացվի, ես ինձ վատ կզգամ, որ ինձ համար տուն ես վաճառել: Հետո կապը կորավ: Թութուշի միջոցով էի իր մասին տեղեկանում, հետո իմացա, որ ինքն էլ ինձնից էր տեղեկանում»:

Զույգի կապը վերականգնվել է 2006-ին, երբ տեղի ունեցավ վթարը, որը խլեց Վարդուհի Վարդանյանի կյանքը: Վթարված մեքենայի մեջ էին նաև Արմուշն ու Եղիշե Վերդյանը: «Վթարից հետո Թութուշը մահացավ, ես 3 ամիս դարձա անկողնային պառկած, ողնաշարի խնդիր ունեի: Պառկած էի, զանգ ստացա, Լուսինեն էր, ասաց, որ եկել է, հարցրեցի՝ ինչի ես եկել, ասաց՝ չէի կարող չգալ, ասացի՝ մեկնելո՞ւ ես, ասաց՝ չէ: Այդ պահի ամեն ինչ փոխվեց: Անհամբեր սպասում էի լույսը բացվելուն: Լուսինեի՝ անհույս գնալուց մի տարի անց հանդիպել էի այլ աղջկա, նշանվել էի։ Առավոտյան զանգեցի արդեն նախկին նշանածիս, խնդրեցի գալ: Նա գիտեր Լուսինեի մասին, ասացի՝ հիշո՞ւմ ես, պատմել եմ Լուսինեի մասին, դու ինձ կատես նրա համար, ինչ հիմա կասեմ, բայց ինչ-որ ժամանակից շնորհակալ կլինես իմ անկեղծության համար: Այդ աղջիկը հետ է եկել ու ինձ մոտ ամեն ինչ արթնացել է: Իհարկե, նա շատ ծանր տարավ դա, բայց չէի կարող անկեղծ չլինել: Ներողություն խնդրեցի ու այդ պատմությունն ավարտվեց: Հետո իրեն մի առիթով ծանոթացրել եմ Լուսինեի հետ, Դանիի հետ էլ է ծանոթ»,- պատմեց դերասանը:

Արմուշի խոսքով՝ իր վերականգնողական փուլը շատ ավելի արագ է ստացվել շնորհիվ սիրելիի: «Լուսոս եկավ, ավելի շուտ ապաքինվեցի, իր գալը, կարծես, անկողնուց հանեց ինձ: Հենց կորսետս հանեցի, ասացի՝ մենք ամուսնանալու ենք: 5 ամիս էր՝ ընկերություն էինք անում, ես չէի համբերում, թե երբ նա է կողքիս լինելու: Քանի որ Թութուշը նոր էր մահացել, հարսանիք չարեցինք, ուղղակի սկսեցինք իրար հետ ապրել: Մարդիկ մտածում են՝ ժամանակ է պետք իրար ճանաչելու համար, սակայն «գիտակցված» բառը մեզ  մոտ չի եղել, դրա համար էլ մինչև հիմա գժվում ենք իրար համար: Զգացմունքը չի կարող գիտակցված լինել, գժավարի պետք է լինի: Դա զգացմունք է, որը չես կարող բառերով արտահայտել: Լուսոն իմ թուլությունն է, որը չեմ կարող բառերով արտահայտել: Չեմ կարող բացատրել, թե Լուսոն ով է իմ կյանքում, ուղղակի գիտեմ, որ չենք կարող իրար կողքի չլինել»,- ասաց դերասանը:

Ամբողջությամբ՝ tert.am



Նման նյութեր