
Լիսաբոնում կայացած խառը մարտերի MMA մրցաշարում հանդիպել են Էդեր Լոպեսն ու Դիեգո Նևեշը: Մենամարտն ավարտվել է առաջին ռաունդում, այն բանից հետո, երբ երկու մարտիկները միաժամանակ միմյանց ենթարկել են նոկաուտի, ինչը շատ հազվադեպ է պատահում:
Միաժամանակյա հարվածներից հետո երկու մարտիկներն էլ վայր են ընկել, սակայն մրցավարը կարողացել է որոշել հաղթողին: Էդեր Լոպեսին է շնորհվել հաղթանակը, քանի որ նա ավելի շուտ է կարողացել ոտքի կանգնել և առանց կողմնակի օգնության:
https://twitter.com/MikeyThomasMMA/status/1200811255617015809?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1200811255617015809&ref_url=https%3A%2F%2Fwww.shantnews.am%2Fnews%2Fview%2F548657.html