Երգիչ Գարիկ Սուկաչովը 60 տարեկան է։ Նա և նրա «Неприкасаемые» խումբը կոլեկտիվի ղեկավարի և անսամբլի 25-ամյակը ազդարարել են մեծ համերգներով, շրջագայություններով և նոր ալբոմի՝ «246»-ի թողարկմամբ։ Սա վերջին վեց տարվա ընթացքում Գարիկ Սուկաչովի առաջին հեղինակային ալբոմն է, որը ձայնագրվել է աշխարհի տարբեր երկրներից երկու տասնյակ երաժիշտների մասնակցությամբ։
«Առանձին ուզում եմ խոսել ալբոմի երգերից մեկի մասին։ Դրա կողքին գրված է, որ հեղինակը հայտնի չէ։ Իսկապես այդպես է։ Փողոցում ինձ երկու մարդ մոտեցավ՝ հայեր, որոնք աշխատում էին շինարարության վրա։ Նրանցից մեկն ասաց. «Ընկերս բանաստեղծություններ է գրում։ Նրան թույլ կտա՞ք կարդալ»։ Ես միացրի ձայնագրիչը։ Հետո նրանք հեռացան գիշերը, իսկ ես նրանց հետևից ասացի. «Ես հազվադեպ եմ իմ ճանապարհին հանճարների հանդիպում։ Շնորհակալ եմ»։ Այդ կոմպոզիցիայի համար առանձին գործիքներ ենք ընտրել»,- հարցազրույցում ասել է Գարիկը։
Ավելի մանրամասն՝ news.am