Ինը տարեկան տղան ընդունվել է համալսարան. pastinfo.am
Advertisement 1000 x 90

Ինը տարեկան տղան ընդունվել է համալսարան. pastinfo.am

Բելգիայից ինը տարեկան հրաշամանուկ-երեխան շուտով կստանա էլեկտրատեխնիկայի գծով բակալավրի աստիճան: Այս մասին հայտնում է CNN- ը:

Լորան Սիմոնսի (Laurent Simons) ծնողները սկզբում չէին հավատում նրա պապիկին և տատիկին, որոնք պնդում էին, որ իրենց թոռնիկն անոմալ կերպով արագ է սովորում: Այնուամենայնիվ, երբ տղան դպրոց գնաց, նրանք հասկացան, որ հարազատները չէին չափազանցնում: Ուսուցիչները տղային տարբեր դասարանների մակարդակի թեստեր էին տալիս՝ գիտելիքների խորությունը գնահատելու համար, և նա բոլոր առաջադրանքները գերազանց էր կատարում:

Այժմ հրաշամանուկ-երեխան ուսումնասիրում է էլեկտրատեխնիկա՝ Էյնդհովենի տեխնոլոգիական համալսարանում: Դասախոսները Սիմոնսին անվանում են «պարզապես անհավանական». նա դեկտեմբերին կստանա բակալավրի կոչում: Համալսարանի ղեկավարությունը աջակցում է տղայի տաղանդին, և նրան թույլ են տվել կազմել հատուկ դասացուցակ՝ ուսումն ավելի արագ ավարտելու համար:

Այնուհետև նա նախատեսում է ստանալ դոկտորական աստիճան էլեկտրատեխնիկայի գծով և «փոքր ինչ բժշկություն սովորել»: Տղային առաջարկվում են ուսում ստանալ աշխարհի հեղինակավոր համալսարաններում, և նա պետք է որոշի, թե որտեղ է ուզում ստանալ իր դոկտորական աստիճանը: Դրանից առաջ նա արձակուրդով կմեկնի Ճապոնիա:

Չնայած Սիմոնսի ուսումնառության գերազանց ունակություններին, նրա ծնողները ձգտում են, որ տղան ժամանակ ունենա հանգստանալու և կյանքը վայելելու: Նա սիրում է խաղալ իր շան հետ և ինչպես շատ այլ երեխաներ՝ ժամանակ է անցկացնում հեռախոսով խաղեր խաղալով:

pastinfo.am