Եթե սովորեք առօրյա իրերն անսովոր կերպով օգտագործել, կարող եք նկատելիորեն հեշտացնել կյանքը և լուծել որոշ կենցաղային խնդիրներ։ Adme.ru-ն ներկայացրել է փոքր խորամանկություններ, որոնք պետք կգան յուրաքանչյուրին։
Սովորական ռետինե թելով կարող եք խոզանակից մաքրել ավելորդ ներկը։
Պլաստիկե ձողիկի օգնությամբ կարող եք կանխարգելել վզնոցի խճճվելը։ Այսպես հարմար է ոչ միայն պահել զարդերը, այլև դրանք տեղափոխել ճանապարհորդության ընթացքում։
Որպեսզի տաբատը չէլեկտրականանա, ներսի հատվածին գնդասեղ ամրացրեք։
Պլաստիկե շշի օգնությամբ շատ հեշտ է սպիտակուցն առանձնացնել դեղնուցից։
Փոքր ականջօղերը չկորցնելու համար դրանք պահեք կոճակների մեջ։
Սովորական ռետինը կհեռացնի ծառերի քերծվածքները։
Մրգերը պահելու համար օգտագործվող ցանցը հաջողությամբ կարող եք գործածել տարաները մաքրելու համար. այն չի քերծում տարաները։
Զամշի վրա առաջացած փոքր քերծվածքներից կարող եք ազատվել խարտոցի միջոցով։
Թևնոցը կապելու համար օգտագործեք այս հնարքը։
Լոգարանի վարագույրի համար նախատեսված կեռիկները հրաշալի միջոց են շարֆերը պահելու համար։
Որպեսզի ակնոցի հատվածները չթուլանան, դրանք պատեք անգույն լաքով։
Սուրճի համար ֆիլտրը կարող եք օգտագործել ծաղկամանները մաքրելու համար։
Կպչող հատվածով թղթերը կարող եք օգտագործել դժվար մաքրվող հատվածներում փոշուց ազատվելու համար։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը