Առնվազն 58 միգրանտ է խեղդվել Մավրիտանիայի ափերի մոտ
Advertisement 1000 x 90

Առնվազն 58 միգրանտ է խեղդվել Մավրիտանիայի ափերի մոտ

Առնվազն 58 միգրանտ, այդ թվում՝ կանայք ու երեխաներ են խեղդվել Մավրիտանիայի ափերի մոտ: Եվս 83 միգրանտ լողալով հասել Է ցամաք և օգնություն ստացել Մավրիտանիայի իշխանությունների և միջազգային կազմակերպությունների կողմից: Միգրացիայի համաշխարհային կազմակերպությունը դեկտեմբերի 5-ին համապատասխան հաղորդագրություն Է զետեղել իր պաշտոնական պորտալում:

«Ողջ մնացածները հայտնել են, որ նավի վրա, որը Գամբիայից մեկնել Է նոյեմբերի 27-ին, գտնվում Էր առնվազն 150 մարդ»,- նշում են կազմակերպությունում: Մարդիկ փորձել են հասնել Իսպանիայի ափ, սակայն Մավրիտանիայի մերձակայքում սպառվել Է նավի վառելիքը:

Ներկայում փախստականները գտնվում են Մավրիտանիայի հիվանդանոցներից մեկում, իշխանություններն արդեն կապի մեջ են Գամբիայի հյուպատոսական ծառայության հետ՝ հայրենիք նրանց վերադարձը կազմակերպելու համար: Gallup սոցիոլոգիական ծառայության վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ աշխարհում ավելի քան 710 մլն մարդ կամ մոլորակի ամբողջ բնակչության 14 տոկոսը մտադիր Է բնակության տեղափոխվել այլ պետություններ: Պոտենցիալ միգրանտների մեծամասնությունն ապրում Է Աֆրիկայի երկրներում:

Միգրանտների համար Եվրոպայի առավել գրավիչ երկրների թվում առաջին տեղում Գերմանիան Է, ուր ձգտում Է վերաբնակվել 39 մլն մարդ: Մեծ Բրիտանիան երազանքի երկիր Է 35 մլն, իսկ Ֆրանսիան՝ 32 մլն միգրանտների համար: Իսպանիա հույս ունի տեղափոխվել 20 մլն, Իտալիա՝ 15 միլիոն մարդ:



Նման նյութեր