
Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ Բրատիսլավայի բանակցություններին ընդառաջ Ադրբեջանը հրապարակեց բանակցությունների իր օրակարգը՝ հայկական զինված ուժերի լիակատար ու անվերապահ դուրս բերում և այլն, և այլն… Տեղի են ունենում բանակցություններ, դրանք տևում են 3 ժամ: Հայկական կողմը որևէ տեղեկություն չի տալիս բանակցությունների մասին, փոխարենը ինֆո են տալիս ադրբեջանցիք:
Նշվում է, որ հունվարին սկզբից ԱԳ նախարարները նորից պիտի հանդիպեն: Հիմա ես հարց եմ տալիս՝ ինչի՞ շուրջ է բանակցել Մնացականյանը, մեր զինված ուժերի դուրս բերման շո՞ւրջ: Եթե ոչ, ապա ինչի՞ շուրջ: Երեք ժամն ահագին ժամանակ է:
Ապո, ուզում ես Հռոմի Պապին բռնել տուր, ոչ մեկի վեջին չի լինելու: Դու պետք ա պատասխանես` ինչի՞ շուրջ ես բանակցում»:
https://www.facebook.com/adanielian/posts/10162541757565501