Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրների 18-րդ գագաթնաժողովը կկայանա 2020 թվականին Կորեայի Հանրապետության մայրաքաղաք Սեուլում: Գագաթնաժողովի կազմկոմիտեի այս որոշման մասին դեկտեմբերի 5-ին հայտնել Է Սեուլի քաղաքագլխի մամուլի ծառայությունը:
«Համաժողովի մասնակիցները կքննարկեն խաղաղության ամրապնդման ուղիները Կորեական թերակղզում եւ ամբողջ աշխարհում»,- նշվում Է փաստաթղթում: Գագաթնաժողովին կմասնակցի շուրջ հազար մարդ, այդ թվում՝ Խաղաղության Նոբելյան մրցանակի 30 դափնեկիր:
Սեուլի քաղաքապետարանը եւ գագաթնաժողովի կազմկոմիտեն մտադրությունների համապատասխան հուշագիր են ստորագրել եւ պայմանավորվել են ձեւավորել կոմիտե, որը կզբաղվի միջոցառման նախապատրաստմամբ: Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրների գագաթնաժողովը գրեթե ամեն տարի Հռոմում Է անցկացվել 1999-ից մինչեւ 2007 թվականը, իսկ այնուհետեւ՝ աշխարհի տարբեր քաղաքներում: Անցյալ տարի այն չի անցկացվել, իսկ 2019 թվականին կայացել Է Մեքսիկայի Մերիդա քաղաքում: