Շվեդ աշակերտուհի Գրետա Թունբերգը, որը համաշխարհային ճանաչում է ստացել որպես էկոակտիվիստուհի, դարձել է 2019 թվականի «Հանուն արժանապատիվ կենսակերպի» (Right Livelihood Award) միջազգային պարգևի դափնեկիր, որը շնորհում են շրջակա միջավայրի ու մարդու իրավունքների բնագավառում կատարած աշխատանքի համար և հաճախ անվանում են այլընտրական Նոբելյան մրցանակ:
«Մեծ պատիվ է ինձ համար այսօր դառնալ Right Livelihood պարգևի դափնեկիր: Մտքով ես ձեզ հետ եմ, Ստոկհոլմում»,- գրել է ակտիվիստուհին իր Twitter-ում: