Էյֆելյան աշտարակը փակվել է Ֆրանսիայում համընդհանուր գործադուլի պատճառով
Advertisement 1000 x 90

Էյֆելյան աշտարակը փակվել է Ֆրանսիայում համընդհանուր գործադուլի պատճառով

Էյֆելյան աշտարակը դեկտեմբերի 5-ին այցելության համար փակ է կենսաթոշակային բարեփոխման դեմ Ֆրանսիայի արհմիությունների հայտարարած գործադուլի կապակցությամբ: Այդ մասին դեկտեմբերի 5-ին հաղորդվում է Փարիզի այդ տեսարժան վայրի Twitter-ում:

«Ազգային գործադուլի պատճառով աշտարակը հինգշաբթի օրը փակ է այցելության համար»,- նշվում է գրառման մեջ:

Համընդհանուր գործադուլը կազմակերպված է 42 հատուկ կենսաթոշակային ռեժիմներ վերացնելու կառավարության պլանների կապակցությամբ, որոնց շնորհիվ առանձին ճյուղերի աշխատողներ, այդ թվում՝ երկաթուղայինները, էներգետիկները, իրավաբաններր և Փարիզի օպերայի աշխատողները կարող են թոշակի անցնել ավելի շուտ և ընդսմին ավելի շատ ստանալ: Նաև բոլոր կատեգորիաների քաղաքացիների համար նախատեսված է կենսաթոշակային մուծումների ժամանակաշրջանի երկարացում: Կառավարությունը նման միջոցների է դիմել կենսաթոշակային համակարգի ֆինանսավորման բազմամիլիարդանոց դեֆիցիտից խուսափելու համար: