Ընդամենը 1 ամիս առաջ Ալիևը Բաքվում հայտարարեց, որ Զանգեզուրը սեպ է խրված մուսուլմանական աշխարհի միասնության միջև: Կովկասյան ուղղությամբ դեպի Հայաստան այսօր վարվող քաղաքականությունը նաև լրացվում է Նախիջևանում տարվող քաղաքականությամբ: Նախիջևանում թուրք-ադրբեջանական միլիտարիզացիայի քաղաքականություն է իրականացվում:
Դա լուրջ վտանգ է Հայաստանի համար, որին պետք է զգոն մոտեցում ցուցաբերել: Հիշենք 2010 թվականին ստորագրված թուրք-ադրբեջանական ռազմական համաձայնագիրը, որով սևով ստիպակի վրա գրված է, որ անհրաժեշտության դեպքում կողմերից մեկը պետք է պաշտպանի մյուս կողմին: Նախիջևանից 60 կիլոմետր է դեպի Երևան: Երևանից Արցախ գնացող ճանապարհը Թրքական և Ադրբեջանական նշանառությն տակ է. սա մենք երբեք չպետք է մոռանանք:
Մեր թարմ ուղեղով զրուցակիցը ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանն է: