Աթենքում այրվում Է Athenaeum Palace հյուրանոցը
Advertisement 1000 x 90

Աթենքում այրվում Է Athenaeum Palace հյուրանոցը

Աթենքում այրվում Է Athenaeum Palace հյուրանոցը, հրշեջները տարհանում են կենվորներին: Այդ մասին հայտնել Է հրշեջ ծառայությունը:Սինգրու պողոտայում գտնվող չորսաստղանի հյուրանոցում հրդեհի մասին հաղորդումն ստացվել Է տեղական ժամանակով ժամը մոտավորապես 12:00-ին (Երեւանի ժամանակով 14:00-ին), պատահարի վայր են ուղարկվել 12 մեքենա եւ 35 հրշեջ: Այժմ հրդեհը մասնակի հսկողության տակ Է վերցվել, հայտնել են հրշեջները:

newsit.gr կայքը հայտնել Է, որ բռնկումը տեղի Է ունեցել առաջին հարկում՝ խոհանոցում, թանձր ծուխն իսկույն բարձրացել Է մինչեւ յոթերորդ հարկ:

Հրշեջները տարհանել են վեց մարդու, այդ թվում՝ երեքին՝ շարժական աստիճանների օգնությամբ: Այժմ նրանք պարզում են, թե շենքում կան արդյոք այլ մարդիկ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: