
Շատերն այսօր հավատում են, թե սաունա գնալը կարող է օգնել ճարպերը մաշելու և նիհարելու գործում։ Բայց ավաղ, դա ընդամենը առասպել է, հավաստիացնում են մասնագետները։
Սրտաբան Ռիտա Ռեդբերգի (ԱՄՆ) խոսքով՝ գոյություն չունի որևէ գիտական ապացույց, թե սաունան մարդկանց օգնում է քաշ գցել։
«Սաունայում գտնվելը չի հանգեցնում զգալի և երկարաժամկետ նիհարելուն։ Այն ամենը, ինչ կորցնում եք սաունայում, ջուրն է։ «Ջրի հաշվին «կորցրած» քաշը վերականգնվում է, երբ մարդը ջուր է խմում սեանսից հետո»,- նշել է նա՝ խորհուրդ տալով սաունա գնալիս շատ ջուր խմել՝ ջրազրկումից խուսափելու համար։
Միևնույն ժամանակ, բժիշկը, այնուամենայնիվ, խորհուրդ է տալիս իր պացիենտներին այցելել սաունաներ, բայց ոչ թե նիհարելու, այլ նրա համար, որ դա օգնում է մարդկանց ավելի երկար ապրել։ Իհարկե, այս երևույթի պատճառները գիտական աշխարհում առայժմ ճշգրիտ պարզված չեն։
Գուցե, սաունայի օգուտը թուլանալու և կուտակված սթրեսից ազատվելու մեջ է։ Բացի այդ, քրտնքի հետ միասին օրգանիզմից դուրս է գալիս նաև ավելորդ աղը, ինչը նույնպես կարող է օգտակար լինել որոշ մարդկանց համար։