Բրատսկում շտապ օգնության կանչով ժամանած բուժակը չի կարողացել ինքնուրույն ախտորոշել հիվանդ երեխայի վիճակը և սկսել է պատասխան փնտրել ինտերնետում: Երեխայի մոր կողմից արված տեսանյութը հրապարակված է համացանցում:
Կադրերում շտապ օգնության աշխատողի համազգեստող կինը նստած է երեխայի առջև՝ սմարթֆոնում կարդում է ակնաբույժների մեկնաբանությունները և դժվարությամբ արտասանում «արյոլնաջուր» բառը: Նա երևի զննում էր բժշկական ինտերնետային ֆորումը, որտեղ հիվանդները նկարագրում են իրենց ախտանիշները և բժիշկներին հարց տալիս:
Կոնկրետ երբ է նկարահանվել տեսանյութը և ինչպես է ավարտվել պատմությունը, չի նշվում: