Ի՞նչ տեսք ունի «Հայաստան» վագոնը. գործարկվեց ԵԱՏՄ-ի 5-ամյակին նվիրված թեմատիկ գնացքը. armeniasputnik.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ի՞նչ տեսք ունի «Հայաստան» վագոնը. գործարկվեց ԵԱՏՄ-ի 5-ամյակին նվիրված թեմատիկ գնացքը. armeniasputnik.am

Եվրասիական տնտեսական միության 5-ամյակին նվիրված թեմատիկ գնացքի գործարկումը կայացավ այսօր Մոսկվայում «Կրասնայա Պրեսնյա» դեպոյում։

Նոր վագոնը ուղևորներին կներկայացնի ԵԱՏՄ ձեռքբերումներն ու ինտեգրացիոն միավորման երկրները։

Վագոններին նկարած են ԵԱՏՄ երկրների տեսարժան վայրերը, նաև ինֆոգրաֆիկա ու ինտերակտիվ տարրեր կան։

Գործարկման արարողությանը ներկա էին նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանն ու ԵԱՏՄ երկրների փոխվարչապետները։

Հիշեցնենք` Հայաստանը պաշտոնապես ԵԱՏՄ-ի կազմում է ընդգրկվել 2015 թվականի հունվարի 1–ին։ ՄԻության կազմում են Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղզստանը։

armeniasputnik.am



Նման նյութեր