Անգելա Մերկելն առաջին անգամ այցելել է Օսվենցիմ
Advertisement 1000 x 90

Անգելա Մերկելն առաջին անգամ այցելել է Օսվենցիմ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը դեկտեմբերի 6-ին առաջին անգամ ժամանել Է Օսվենցիմում Աուշվից-Բիրկենաու նախկին նացիստական համակենտրոնացման ճամբարի վայրում գտնվող թանգարան: Այդ մասին հայտնել Է Լեհաստանի մամուլի գործակալությունը:

Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկիի ուղեկցությամբ նա այդ հուշավայրում կանցկացնի մի քանի ժամ և կհարգի զոհվածների հիշատակը:

«Սա կանցլեր Մերկելի առաջին և պատմության մեջ Գերմանիայի գործող կանցլերի երրորդ այցն Է Աուշվիցի ճամբար»,- տեղեկացրել Է Լեհաստանի արտաքին գործերի փոխնախարար Պավել Յաբլոնսկին: Նրա խոսքով՝ երկու երկրների կառավարությունների ղեկավարների ժամանումն Օսվենցիմ «հնարավորություն Է աշխարհին հիշեցնելու նացիստական Գերմանաիայի կողմից Աուշվիցում և մյուս համակենտրոնացման ճամբարներում կատարված հանցագործությունների, միլիոնավոր զոհերի մասին, այն մասին, թե որքան կարևոր Է հիշել նրանց, համարձակորեն ասել ճշմարտությունն այն ժամանակների մասին և դիմակայել պատմությունը վերանայելու փորձերին»:

Աուշվից-Բիրկենաուում ֆաշիստները գազախցերում ոչնչացրել և դիակիզարաններում այրել են ավելի քան 1 միլիոն հրեայի, այստեղ սպանել են նաև լեհ մտավորականության ներկայացուցիչների և խորհրդային ռազմագերիների: Տարբեր տվյալներով՝ ընդամենն այդ ճամբարում զոհվել Է տարբեր ազգությունների 1,5-ից մինչև 2 միլիոն մարդ:



Նման նյութեր