Լեռների և մարզերի միջև. փոքր կայարանի կյանքը` երկրաշարժից 31 տարի անց. armeniasputnik.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Լեռների և մարզերի միջև. փոքր կայարանի կյանքը` երկրաշարժից 31 տարի անց. armeniasputnik.am

«Ղալթախչի» երկաթուղային կայարանն առանց չափազանցության` գտնվում է լեռների միջև` Շիրակի և Լոռու մարզերի սահմանին։ Մինչև մոտակա բնակավայրերը` Լուսաղբյուր (Շիրակում) և Արտագյուղ (Լոռիում), 4 կիլոմետր է

«Ղալթախչի» երկաթուղային կայարան

Վարդուհի Մինասյանը «Ղալթախչիում» հավաքարար է աշխատում։ Ամեն օր նա կես ժամ ճանապարհ է կտրում  Լուսաղբյուրից կայարան հասնելու համար։  Նրա համար նման երկար զբոսանքները, ինչպես և աշխատանքը` նոր են։

Վարդուհի Մինասյանը

Կայարանում բոլորովին վերջերս է հավաքարարի կարիք զգացվել, երբ այստեղ նոր, արդիական պահակետ կառուցեցին այն փոքր տնակի փոխարեն, որը մի կերպ կառուցել էին 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժի պատճառով հիմնական շենքի փլուզումից հետո։ Ծրագրի նախաձեռնողը «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունն է:

«Մեզ մոտ հիմա Աղալարյանը պաշտպանության նախարարի լուրջ դեմքով է նստելու»,– կատակում են կայարանի աշխատակիցները` ցույց տալով կայարանի պետ Զոհրաբ Աղալարյանի վերանորոգված գրասենյակը։

Զոհրաբ Աղալարյանի վերանորոգված գրասենյակը

«Ղալթախչին» արդեն երրորդ կայարանն է, որտեղ ՀԿԵ–ն վերջին տարիների ընթացքում վերականգնողական աշխատանքներ է իրականացրել։ 2017 թվականին ավարտին էր հասցվել Երևանի «Կարմիր բլուր» կայարանի պահակետի վերականգնման ծրագիրը (շուրջ 120 հազար դոլար), 2018 թվականին` Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի «ԶՈԴ» կայարանինը (շուրջ 109 հազար դոլար):

Ամբողջությամբ՝ armeniasputnik.am