
Հայտնի Forbes ամսագիրը հրապարակել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող երգիչների ամենամյա ցուցակը:
Ցուցակի առաջին հորիզոնականում է հայտնվել երգչուհի Թեյլոր Սվիֆթը, ով 2019 թվականին կարողացել է վաստակել 185 մլն դոլար:
Երկրորդ հորիզոնականում է Քանյե Ուեսթը՝ 150 մլն դոլարով, իսկ երրորդ հորիզոնականում՝ Էդ Շիրանը՝ 110 մլն դոլարով:
Ցուցակի մյուս հորիզոնականներում են The Eagles-ը, Էլթոն Ջոնը, Jay-Z-ն և նրա կինը՝ Բեյոնսեն: