Արիզոնայի համալսարանի գիտնականները հայտնաբերել են մարդու օրգանիզմի զարմանալի առանձնահատկությունը։ Եթե մարդն ընկնում է սթրեսային իրավիճակի մեջ, իր երկրորդ կեսի մասին ընդամենը մեկ միտքը բավարար է, որ կանխեն արյան ճնշման բարձրացումը։
Այս մասին գրում է zdorovje.postimees.ee կայքը՝ հղում անելով The Daily Mail-ին։ Փորձարարություն է իրականացվել 102 մարդու մասնակցությամբ։ Կամավորները ոտքերը դրել են սառը ջրի մեջ, ինչը սթրեսային ռեակցիա է հարուցել, անոթների նեղացում ու արյան զարկերակային ճնշման մակարդակի բարձրացում։
Հետագայում նրանց որոշ մասին խնդրեցին պատկերացնել իրենց սիրեցյալներին։ Եվ դա խոչընդոտեց արյան ճնշման բարձրացումը։ Գիտնականների խոսքերով՝ այդ հնարքը կիրառելով՝ կարելի է բարելավել քննության ժամանակ կամ վիրահատությունից առաջ սեփական էմոցիոնալ, հետևաբար և՝ առողջական վիճակը։ Ընդ որում, առավել արտահայտված դրական էֆեկտ նկատվում է այն մարդկանց մոտ, ովքեր լիովին բավարարված էին իրենց հարաբերություններով։
Դա բացատրում է այն, թե ինչու երջանիկ հարաբերությունների մեջ գտնվող մարդիկ ընդհանուր առմամբ առավել առողջ են։ Ըստ երևույթին, զուգընկերոջ աջակցությունը նվազեցնում է սիրտ-անոթային ռեակտիվության մակարդակը՝ ի պատասխան ամենօրյա մարտահրավերներին ու սթրեսներին։
Ի դեպ, եթե կամավորի կողքին իր սիրեցյալն էր գտնվում, մարդու մոտ մեղմանում էին նաև ցավային զգացողությունները։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը