15-ամյա Միլի Բոբի Բրաունն իր կարիերայի վրա աշխատում է գրեթե «օրորոցից»՝ դառնալով սուպեր հայտնի «Շատ տարօրինակ բաներ» սերիալի գլխավոր հերոսուհին և թողարկելով դիմահարդարման սեփական գիծը: Նոյեմբերին հայտնի դարձավ, որ Միլին մի քանի միլիոն դոլարով կավելացնի իր ունեցվածքը՝ 2020 թվականին «Շերլոք Հոլմս» ֆիլմում Էնոլա Հոլմսի դերի շնորհիվ:
Նոր կինոնկարում Բրաունը կխաղա հայտնի Շերլոք Հոլմսի կրտսեր քրոջ դերը: Սցենարի համաձայն՝ աղջիկը հետևում է ավագ եղբոր օրինակին և դառնում է մասնավոր դեդեկտիվ: Երիտասարդ աստղի աշխատավարձը կկազմի 6.1 մլն դոլար՝ գումարած 800 հազար ԱՄՆ դոլարի չափով բոնուս՝ կախված դրամարկղային շահույթից: Բացի այդ, պայմանագրի համաձայն՝ Բրաունը թռչելու է նկարահանման միայն մասնավոր ինքնաթիռով, և եթե ֆիլմը շարունակություն ստանա, նա կվաստակի 7.5 միլիոն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը