«Մենք կրկեսի, հայտնի այգու և հոգեբուժարանի վերածելու հայրենիք չունենք»
Advertisement 1000 x 90

«Մենք կրկեսի, հայտնի այգու և հոգեբուժարանի վերածելու հայրենիք չունենք»

Միքայել Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մեկ տարի առաջ էյֆորիկ տրամադրություններով մարդիկ գնում էին տեղամաս ընտրելու իրենց «փայլուն և կուշտ ապագան»։ Մեկ տարի առաջ դեռ ընտրությունների արդյունքները չհրապարակված մարդիկ տոնում էին «ժողովրդի հաղթանակը», տոնում էին բայց չէին հասկանում, թե ի՞նչ է իրականում տեղի ունեցել: Իհարկե, շատ շատերը, ՄՏԱՀՈԳ լինելով, ասում էին. «Դե, լավ, հա, արի՛ ընտրենք։ Սաղ ընտրում են, մենք էլ փորձենք, տեսնենք՝ ի՞նչ կլինի»:

Այդ ամենի արդյունքում այսօր ունենք այն, ինչ ունենք: Նրանք, ովքեր տեղամասի դիմաց կանգնած ծխում էին, այսօր հասկանում են, որ իրենց ծխած ծխախոտը թանկացել է առնվազն 30 տոկոսով, նրանք, ովքեր գիշերը սեղաններ էին գցել և նստած միս էին ուտում, այսօր հասկացել են, որ իրենց կերած միսը թանկացել է 30-40 տոկոսով: Այս շարքը հնարավոր է անդադար շարունակել: Մարդիկ արդեն մեծամասամբ սկսել են հասկանալ, թե ինչ սխալ են արել։ Շատերը չունեն այն «դուխը», որ ընդունեն իրենց սխալ լինելու փաստը, բայց լռելով հանդերձ, վստահ եմ, պատեհ պահին ճիշտ ընտրություն կկատարեն:

Այս վիճակի մասին շատ լավ տեղյակ է Նիկոլ Փաշինյանը և հասկանալով, որ «ՍԵՐԴԵՉՆԻ ՊՐԻՎԵՏՆԵՐՈՎ» արդեն ազգին չես խաբի սկսեց օգտագործել միակ և վերջին «ջոկերը»: Օգտագործելու փորձը ձախողվեց, ինֆորմացիոն դաշտում նա պարտվեց իր ամբողջ ֆեյքա-զոմբիական կիբեռ բանակով: Նա պարտվում է գրեթե ամեն անգամ, երբ տեղադրում է օդից հորինված վիճակագրական տվյալ, մարդիկ վիճակագրություն չեն ուտում, մարդիկ տեսնում են, որ, այո, իրավիճակ է փոխվել, բայց մի փոքր ուղղումով՝ «ԻՐԱ ՎԻՃԱԿՆ Է» փոխվել:

Այսօր նա շատ լավ հասկանում է, որ այլևս մարդիկ չեն ասելու՝ «լավ, արի ընտրենք»։ Նրանք արդեն տեսան, թե ո՞ր ուղղությամբ են տանում երկիրը «ազգընտիրները» և չեն ուզում այդ ուղղությամբ շարժվեն, չեն ուզում իրենց երեխաները տարօրինակ երկրում ապրեն, որտեղ վարչապետը ԱԺ ամբիոնից հայտարարում է, որ տրանսգենդերը իր անձնական պաշտպանության ներքո է և հպարտանում է այն փաստով, որ այդ տրանսգենդերի մասին ֆիլմ նկարահանելու համար կառավարությունը գումար է հատկացնում՝ օրեցօր աճող աղքատության ֆոնին:

Օրինակները բազում են… Ինչևիցե, մենք կրկեսի, հայտնի այգու և հոգեբուժարանի վերածելու հայրենիք ՉՈՒՆԵՆՔ:

Հ.Գ. Խելքի աշեցեք, քանի դեռ շատ ուշ չէ»։

Մեկ տարի առաջ էյֆորիկ տրամադրություններով մարդիկ գնում էին տեղամաս ընտրելու իրենց «փայլուն և կուշտ ապագան»։ Մեկ տարի…

Gepostet von Միքայել Գրիգորյան am Montag, 9. Dezember 2019



Նման նյութեր