Ահա, թե ում է փորձում ընդօրինակել Աննա Հակոբյանը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ահա, թե ում է փորձում ընդօրինակել Աննա Հակոբյանը

Ամիսներ առաջ հանրության շրջանում քննարկման առարկա էր դարձել Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հագուստը։ Նրա և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և այլ եկեղեցականների Ժնևում արված լուսանկարը տևական ժամանակ բազմաթիվ խոսակցությունների ու քննարկումների կիզակետում էր։

Աննա Հակոբյանը, ինչպես հիշում  եք, վեհափառի հետ լուսանկարում երեկոյան երկար, ուսերը  և ոտքերը բաց զգեստով էր, որը շատերի կողմից գնահատվեց  որպես ոչ պատշաճ՝ վեհափառի հետ հանդիպման համար։ Նա այդ զգեստով մասնակցել էր Ժնևում շվեյցարական կարմիր խաչի ամենամյա բարեգործական երեկոյին և լուսանկարն էլ արվել է այդ երեկույթի ժամանակ։

Իրականում, լուսանկարը և նրա զգեստը, թերևս նման բուռն արձագանքների չարժանանար, եթե Աննա Հակոբյանի և Նիկոլ Փաշինյանի ընտանեկան լրատվամիջոցը նախկինում, երբ իրենք «ընդդիմություն էին», խոշորացույցով դիտարկած և բուռն քննադատությունների ենթարկած չլինեին նախկին պաշտոնյաների տիկնանց հագուստը։ Այն դեպքում, երբ, պետք է խոստովանենք, որ նախկին բոլոր ղեկավարների կանայք շատ զուսպ էին իրենց հագուստի ընտրության հարցում։

Աննա Հակոբյանի երեկվա հագուստը և լուսանկարը կրկին քննարկումների տեղիք է տվել։ Նիկոլ Փաշինյանն Աննա Հակոբյանի հետ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա էին գտնվել իսրայելցի ջազ կոնտրաբասահար, կոմպոզիտոր, երգիչ, գործիքավորող Ավիշայ Քոենի և դաշնակահար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վահագն Հայրապետյանի համերգին։ Համերգից հետո Հակոբյանը ֆեյսբուքյան գրառում է արել՝ նախապես անդրադառնալով նախօրեին վարչապետի հետ համերգի ժամանակ իր լուսանկարի շուրջ հնարավոր խոսակցություններին։

«Զգում եմ, որ այսօր նոր փոթորիկ է լինելու. «Առաջին տիկինների ծնկների» միջազգային պրոտոկոլն ենք «ուսումնասիրելու»։ Այս մի քանի լուսանկարները, որոնց մեծ մասը պետական կամ պաշտոնական հանդիպումներից են, իմ կողմից՝ ի աջակցություն ուսումնասիրությունների»,- գրել է նա՝ գրառմանը կից ներկայացնելով լուսանկարներ։