«Հանգամանորեն պատրաստվում էր Ժաննայի մահվանը». Ֆրիսկեի քույրը շոկի է ենթարկել Շեպելեւի հասցին մեղադրանքով (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Հանգամանորեն պատրաստվում էր Ժաննայի մահվանը». Ֆրիսկեի քույրը շոկի է ենթարկել Շեպելեւի հասցին մեղադրանքով

Հանգուցյալ Ժաննա Ֆրիսկեի ընտանիքը ծայրաստիճան վրդովված է նրա նախկին ամուսնու՝ Դմիտրի Շեպելեւի հարցազրույցից Քսենիա Սոբչակին, որում նա երգչուհու հորը մեղադրել է հարձակման, հաշիվներից գումար հանելու ու խաբեության մեջ։ Հեռուստահաղորդավարի խոսքերին արձագանքել է Ժաննայի կրտսեր քույրը՝ Նատալյա Ֆրիսկեն, որը պնդում է, որ Շեպելեւը «բացարձակապես ստել է» եւ իրականում ամեն ինչ հակառակն է. Դմիտրին է խոչընդոտում որդու հանդիպմանը կնոջ մտերիմների հետ։

«Մենք գնացել ենք երեխայի հետ հանդիպումների, նստում էինք փոքրիկ սենյակում, այնտեղ բազմաթիվ աթոռներ կային, նստած էին Պլատոնի հոգեբանը, ես մայրս եւ Դիմայի անվտանգության հինգ աշխատակիցները։ Եվ փողոցում եւս տասը կանգնած էին»,- հայտնել է Նատալյան։

Նա նաեւ նշել է, որ քույը կյանքի վերջին շրջանում լիազորագիր է գրել սիրելիի անունով։ Դրանից հետո նա մուտք է ունեցել նրա հաշիվներին։ Նատալյան վստահ է, որ Շեպելեւը որոշել է ողբերգությունից ելք գտնել։

«Նա Ժաննայի մահվանը շատ հանգամանորեն է պատաստվել։ Նա իր համար փափուկ տեղ էր պատրաստում։ Հաշիվների բոլոր քարտերը նրա մոտ են եղել։ Ժաննան պառկած էր Գերմանիայում, մեզ զանգահարեց նրա պրոդյուսերն ու խնդրեց. «Վերցրեք նրա կրեդիտային քարտերը Շեպելեւից»։ Նա մոտ 20 մլն էր հանում հաշիվներից մեկ շաբաթ անց»,- «Звезды сошлись» հաղորդման եթերում բողոքել է Նատալյան։

Մաշա Մալինովսկայան պաշտպանել է Ֆրիսկե ընտանիքին։ Նրան ցնցել է Դմիտրիի արտահայտությունը, որը դրական կողմ էր գտել կնոջ մահվան մեջ։ Նա նշել էր, որ հիմա չպետք է ինչ-որ մեկի հետ կիսի իր երեխային։ «Նա ինձ կասկածելի, ամբարտավան թվաց եւ ոչ լիովին ազնիվ»,- խոստովանել է հեռուստահաղորդավարուհին։

style.news.am