Երբ համացանցում տեղեկատվություն տարածվեց Եվգենի Պետրոսյանի և նրա օգնական Տատյանա Բրուխունովայի հարսանիքի մասին, Եվգենի Վահանովիչի գործընկերը՝ Ելենա Վորոբեյը, չի կարողացել լուրջ մեկնաբանել այդ լուրը։ Հումորիստը 5TV-ի հետ զրույցում նորապսակներին երջանկություն է մաղթել՝ այդ թեմայի մասին խոսելով իր մասնագիտությանը բնորոշ ձևով։
«Ես միայն կարող եմ ասել, որ այդ սիրավեպն ինձ էին վերագրում։ Էհ։ Այդպիսի փեսացուի տարան։ Ստիպված կլինեմ շարունակել չամուսնացած մնալ։ Ես երիտասարդներին երջանկություն եմ մաղթում»,- ասել է Վորոբեյը։
Համացանցում տեղեկատվություն է հայտնվել, որ Եվգենի Պետրոսյանն ամուսնացել է հինգերորդ անգամ։ Դա տեղի է ունեցել դեկտեմբերի սկզբին։ Նրանց սոցիալական ցանցերի հրապարակումներն ակնարկում են, որ հումորիստն ու նրա օգնականն օրինականացրել են հարաբերությունները։ Հումորիստի նախկին կինը՝ Ելենա Ստեպանենկոն ևս մեկնաբանել է Պետրոսյանի հերթական ամուսնությունը։