Սիդնեյում օդի որակի մակարդակը բազմակի գերազանցել Է կրիտիկական նշագիծը
Advertisement 1000 x 90

Սիդնեյում օդի որակի մակարդակը բազմակի գերազանցել Է կրիտիկական նշագիծը

Սիդնեյում օդի որակի մակարդակը հատել Է կրիտիկական նշագիծը՝ տեղ-տեղ «կյանքի համար վտանգավոր» ցուցանիշը գերազանցելով 11 անգամ: Այդ մասին հայտնել Է SBS հեռուստաալիքը:

Սիդնեյը եւ նրա արվարձանները դեկտեմբերի 10-ին թանձր ծխամշուշով են պատվել անտառային հրդեհներից, որոնք մոլեգնում են Նոր Հարավային Ուելսի նահանգում. ամբողջ քաղաքում հնչում են հրդեհի տագնապի ազդանշանները:

Մի շարք գրասենյակային շենքեր տարհանվել են ծխամշուշի պատճառով, այդ թվում՝ գյուղական հրշեջ ծառայության կենտրոնակայանը եւ Sydney Morning Herald թերթի գրասենյակը:

Իշխանությունները հարկադրված են եղել քաղաքում չեղարկել սպորտային միջոցառումները եւ վատ տեսանելիության պատճառով դադարեցնել լաստանավային հաղորդակցությունը Պորտ-Ջեքսոն ծոցում: «Խիստ թանձր ծուխը՝ բարձր ջերմաստիճանների համակցությամբ… պոտենցիալ վտանգավոր պայմաններ Է ստեղծում առողջության համար:

Շոգ եղանակը եւ պոռթկուն քամին նաեւ մեծացնում են բռնկման վտանգը»,- Twitter-ում հայտնում Է նահանգի օդերեւութաբանական բյուրոն: Հրդեհներն Ավստրալիայում նոր ուժով բորբոքվեցին նոյեմբերի սկզբին: Բնակչության շրջանում կան զոհեր: Կրակը ոչնչացրել Է արդեն մեկ միլիոն հեկտարից ավելի անտառներ, այդ թվում՝ կոալաների բնակության վայրերը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: