Օստրավայից հրաձիգն ինքնասպանության փորձից հետո մահացել Է հիվանդանոցում
Advertisement 1000 x 90

Օստրավայից հրաձիգն ինքնասպանության փորձից հետո մահացել Է հիվանդանոցում

Օստրավայի հիվանդանոցում հրաձգության մեջ կասկածվողը գնդակահարել Է իրեն ձերբակալումից առաջ: Այդ մասին հայտնել Է Չեխիայի ոստիկանությունը: Ոստիկանները հետեւել են նրա ավտոմեքենայի տեղաշարժին, որով նա գնացել Է հիվանդանոցից: Ինչպես հայտնել Է CT24 հեռուստաալիքը, նա հոսպիտալացվել Էր ծանր վիճակում:

Չեխիայի ՆԳ նախարար Յան Համաչեկն ավելի ուշ հայտնել Է, որ կասկածյալը մահացել Է:

Նրա ինքնությունը պարզված Է: Դեկտեմբերի 10-ի առավոտյան այդ 42-ամյա տղամարդը եկել Է Օստրավայի քաղաքային հիվանդանոցի վնասվածքաբանության բաժանմունք եւ սկսել Է կրակել ընդունելության սպասող պացիենտների վրա: Զոհվել Է վեց մարդ, եւս երեքը վիրավորվել են:

Զոհվել են չորս տղամարդ եւ երկու կին: Բժիշկները վիրավորներից մեկի վիճակը գնահատում են՝ ծանր: Ավելի վաղ հաղորդվել Է, որ հարձակվողը մոտ տարածությունից կրակել Է մարդկանց գլխին: Այնուհետեւ նա փախել Է: Ոստիկանները հրաձգության մասին հաղորդում են ստացել տեղական ժամանակով ժամը 07:19-ին եւ պատահարի վայրում են եղել 5 րոպե անց: Նրանք պարզել են՝ ով Է կրակել՝ ուսումնասիրելով տեսախցիկների գրանցումները: Այնուհետեւ նրա ավտոմեքենային՝ արծաթագույն Renault Laguna-ին, հետեւել են ուղղաթիռի օգնությամբ:

Նրա ձերբակալման հատուկ գործողությունն իրականացրել են Օստրավայի սահմաններից դուրս: Ոստիկանությունը չգիտի՝ հանցակիցներ ունի արդյոք հրաձիգը: Զենքը նա պահում Էր անօրինականորեն: Օստրավա են մեկնել Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը եւ ներքին գործերի նախարար Յան Համաչեկը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Նման նյութեր